Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պլանային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում

Կարևոր լուրեր Հասարակություն
drinking-water

Երևան Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 14 փ. 1-ին նրբանցքի, Մարտիկյան, Ոսկանյան, Գագարինի փողոցների, Տիչինայի փողոցի՝ մինչև Սեբաստիայի պողոտա հատված, Նոյ թաղամասի, Մեծարենցի 39ա փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   Երևան Ջուր ՓԲԸ 24 սեպտեմբերի 2016թ.