Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացվեց երկու ամսով

Քաղաքականություն
20.11.26

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը՝ կալանքը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը,  դատարանը  մերժել է նաեւ  1 մլն դրամ գրավ կիրառել.  «Սա վկայում  է այն մասին, որ դատարանը մասնակցում է  քաղաքական հետապնդմանը, որն իրականացվում է: Որեւէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար»: Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է հուլիսի 30-ից՝ Սարի թաղի դեպքերից հետո: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածով: Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանը լավ է տրամադրված եւ կնոջն ու աղջկան հորդորել է չանհանգստանալ եւ լավ մնալ: