A
A
Համայնքապետ ընտրվելուց հինգ օր անց դարձել են ՀՀԿ-ական.Շարմազանով (տեսանյութ)
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ նիստից հետո։ Ըստ նրա՝ ՀՀԿ-աները հաղթել էին 158 համայնքներում,որին երբ գումարվում են այս 22-ը, ստացվում է, որ սեպտեմբերի 18-ին ընտրված համայնքապետերի 76 տոկոսն արդեն ՀՀԿ-ական են։ Նա վերստին կրկնել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն ՀՀԿ-ն է։ Մանրամասները՝ տեսանյութում