Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախության տոնը՝ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց վարժարանում

Հասարակություն
karapetyan

ՀՀ Անկախության 25- րդ տարեդարձը մեծ շուքով նշվեց Նյու Յորքի Սրբոց Նահատակաց Ազգային  ամենօրյա վարժարանում։ Վարժարանի աշակերտները եռագույն դրոշները ծածանելով՝ երթ  կատարեցին վարժարանին հարող փողոցով և հավաքվեցին Սրբոց Նահատակաց եկեղեցու առջև։ ԱՄՆ-ի և ՀՀ օրհներգերի հնչյունների ներքո,  աշակերտները վեր բարձրացրին  Հայաստանի դրոշը ։ Տոնի առթիվ վարժարանի սաներին, մանկավարժներին և ծնողներին շնորհավորեց Սրբոց Նահատակաց կեղեցու հովիվ Աբրահամ Մալխասյանը։ Դրոշի բարձրացման արարողությունից հետո ներկայացվեց գեղարվեստական հայտագիրը։ Վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանն ուրախությամբ և փոքր- ինչ հուզմունքով ներկայացրեց վարժարանի նոր տնօրենուհի, 1989թ․նույն վարժարանի շրջանավարտ, իր սիրելի աշկերտուհի տիկինՍեդա Դավթյան- Մկրյանին, որն էլ վարեց օրվա հայտագիրը ։ ՌԵԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու  Յորք Լուսանկարները ՝ հեղինակի amn amn1 amn2 amn3 amn4 amn5 amn6 amn7 amn8