Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի շատ սերիալներ նկարեք Արցախյան ազատամարտի մասին». ազատամարտիկ (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar1-1

  «Իսկանդեր» հրթիռային համալիրներ, «Սմերչ» համակարգեր, հակաօդային պաշտպանության համար նախատեսված «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ և ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն՝ «Ինֆաունա» համակարգ, հայոց բանակի վերջին ձեռքբերումներն այսօր ներկայացվեցին Հանրապետության հրապարակում։ Սերժ Սարգսյան . Իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է: Արմեն Դանիելյանն ու նրա եղբայրը մասնակցել են արցախյան պատերազմին՝ եղել են միլիցիայի հատուկ նշանակության ջոկատից. «Առիթից օգտվելով՝ կուզենայի մի բան նշել, դիմել ռեժիսորներին, սցենարիստներին՝ մի քիչ ավելի սերիալներ նկարահանեին, այլ ավելի շատ նկարագրեին Ղարաբաղի պատերազմի մասին, որպեսզի մեր ջահելությունը իմանա, թե ինչպես է այս ամենը կերտվել»: region-capture2 «Դուք շնչում եք ազատ, ապրում եք, մտածում եք: Պատերազմից հետո ես երեխա եմ ունեցել, իմ երեխան իմ հայրենիքում է ապրելու, մեծանա, եւ մի կտոր հող չունենք ոչ մեկի տալու»: Ավելին՝ տեսանյութով