Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տղերքը խաբվեցին». Հրանտ Մարգարյանը՝ «Սասնա ծռերի» քայլի մասին. armlur (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant-Margaryan

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ասաց. «Տղերքը գնացին, քանի որ կարծում եմ՝ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին… իրենք խաբվեցին»: -Ինչի՞ հասան «Սասնա ծռեր»-ը: -Չի կարելի որեւէ բան ղեկավարել առանց առաջին գծում լինելու, դա մի քիչ անպարկեշտություն է. մարդկանց հայրենասիրությունը, մարդկանց զգացական ապրումները օգտագործես, կրակի մեջ գցես եւ դու մի կողմ կանգնես, դա մարդկային չէ: Դա գաղափարական մարդու պահվածք ու կեցվածք չէ: Ես, իսկապես, վատ եմ զգում այն քաղաքական գործիչների համար, այսպես կոչված, քաղաքական գործիչների համար, որոնք ասեցին բրավո, բայց նույնը չարեցին: Եթե ճիշտ էր, թող անեին, եթե ճիշտ չէր, ինչո՞ւ այդ մթնոլորտը ստեղծեցին: -Իսկ ո՞րն է Ձեր գնահատականը «Սասնա ծռեր»-ի այդ քայլին: -Տղերքը գնացին, քանի որ, ես կարծում եմ, որ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին… իրենք խաբվեցին: Իրենք կարծեցին, որ հարույր-հազարավոր ժողովուրդ դուրս կգա, իրենց կպաշտպանի: Իրենք խաբվեցին, քանի որ կարծեցին, թե դրանով ինչ-որ բան կարող էին փոխել, բայց հոկտեմբերի 27-ն էլ ապացուցեց, որ այդ ճանապարհով հնարավոր չի բան փոխել, ոչ թե հնարավոր չի փոխել, դրանից մենք չենք շահում, ավելի վնասվում ենք: Վերջիվերջո, եթե կա պայքարելու օրինական ձեւ, առնվազն այդ օրինական ձեւը դու պիտի սպառես… Ամբողջությամբ՝ armlur.am-ի տեսանյութում