Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղի՞ց են եկել «անծանոթ» նախարարները

Քաղաքականություն
nor-naxararner

Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարությունում նոր նշանակումներ է արել։ Ովքեր են լայն հասարակությանն անծանոթ նախարարները։ Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի (Իգոր) Առաքելյանը 2015 թ.-ից մինչ օրս զբաղեցնում էր Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնը։ ignat-arakelyan Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը վերջին տարիներին Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրենն էր: 1998-99-ին՝ Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք կառավարության աշխատակազմի ղեկավար է աշխատել: 1999- 2001-ին՝ Հայաստանի ազգային հեռուստատեսությունում եղել է գործադիր տնօրենի տեղակալ, այնուհետեւ՝  Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի փոխնախագահ: ashot manukyan Տրասնպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը 2008-ից մինչ օրս եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում, 2006-ին եղել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրենը։ vahan martirosyan Ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակված Վարդան Արամյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր, իսկ դրանից առաջ՝ ֆինանսների նախարարի տեղակալը, երկար տարիներ աշխատել է Կենտրոնական բանկում։ Նա ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը եւ Թաֆթս համալսարանի (Բոստոն) Ֆլետչեր դպրոցը: vardan aramyan