Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը հիասթափված մարդկանց երկիր է». հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
5a6a843fff557c21f0aec64d472e75ed

Հոգեբան Կարինե  Նալչաջյանը տարբերություններ է տեսնում անկախության սերնդի եւ ավագ սերնդի՝ անկախության ընկալումների միջեւ։ Ըստ հոգեբանի՝ եթե խորհրդային ժամանակներում ապրած մարդիկ համեմատում են նախկինն ու ներկան, իսկ երիտասարդները հետ նայելու սովորություն չունեն, համեմատություններ են անում այլ երկրների հետ։ Երիտասարդները նաեւ ավելի պատասխանատվության զգացում ունեն եւ պահանջատեր են, մինչդեռ ավագ սերունդն առավել իներտ էր եւ ընտելացել էր, որ իր փոխարեն որոշումներ են կայացնում։ Հոգեբանը նաեւ ընդգծում է, որ մարդկությունը ներկայում հերթական քաղաքակրթական ճգնաժամն է ապրում, որն իր գագաթնակետին կհասնի 21-րդ դարի կեսերին։ «Ներկայում նրբագույն վերլուծությունների ժամանակն է։ Հայաստանն ունի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ճգնաժամ։ Մենք պետք է հավաքվենք եւ բազմագործոն վերլուծություններ կատարենք, թե ինչ  է մեզ հետ կատարվում»,- ասում է հոգեբանը։ Հոգեբանը գտնում է՝ Հայաստանը նաեւ հիասթափված մարդկանց երկիր  է, քանի որ մարդիկ անկախ կյանքից, սպասում են բարիքների, սակայն անկախությունը իր գինն ունի։