Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանը կմնա կալանավորված (տեսանյութ)

Քաղաքականություն
85e5570cb078d723b13f66707decba32

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետն այսօր երկարացվեց երկու ամսով:  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Ըստ նախաքննական մարմնի՝ դեռ քննչական գործողություններ կան անցկացնելու: Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը առաջադրված մեղադրանքը համարում է  անհիմն: