Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը զիջեց միայն չեխ շախմատիստին

Սպորտ
unnamed-3-3

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած կայծակնային շախմատի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկավ Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա պարտվեց միայն չեխ շախմատիստ Դավիդ Նավարային, որը հաղթեց բոլոր պարտիաներում եւ հռչակվեց մրցաշարի հաղթող: Վերջինս պարգեւատրվեց 3200 կրոնով, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 2500-ով: