Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի քաղաքապետի թեկնածուների հայտարարագրերը

Քաղաքականություն
kapan-1

Կապանի համայնքի ղեկավարի երեք թեկնածուները օրենքով սահմանված ժամկետում հայտարարագրել են իրենց եկամուտները և ունեցվածքը։ Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած փաթեթների համաձայն՝ գործող ղեկավար, թեկնածու Աշոտ Հայրապետյանը բնակելի տուն, հողամաս է հայտարարագրել Կավարտ թաղամասում, տարածք Թումանյան փողոցում, ինչպես նաև  բնակարան, շենք, շինություն, այլ թաղամասերում։ Շարժական  ու թանկարժեք գույք բաժինները դատարկ են։ Աշոտ Հայրապետյանը եկամուտներից ներկայացրել է քաղաքապետարանի աշխատավարձը 3,470,476 դրամ, և հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ  թեկնածուի դրամական միջոցները կազմել են 1,458,988 դրամ։ 100 տոկոսով տիրապետում է արժեթղթերի՝ «ԼԵՎԱՐՅՈՒՍ» ՍՊԸ-ի։ Կապանի նախկին քաղաքապետ (պաշտոնավարել է 2008-2012թթ) Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Աթայանի դրամանական միջոցները հայտարարագրի ներկայացման օրվա դրությամբ կազմել են 60 միլիոն ՀՀ դրամ, 40 հազար ԱՄՆ դոլար։ Արթուր Աթայանը նաև եկամուտներից  հայտարարագրել է աշխատավարձ, շահաբաժին, վարձավճար և այլ տարբեր չափի գումարներ։ Թեկնածուն տիրապետում է նաև բաժնեմասի  «ԱՌՏ-Շեյպինգ» ՍՊԸ-ում , «Վայբլ» ՍՊԸ-ում։ Շարժական գույքից՝ ունի երկու ավտոմեքենա։ Ազատամարտիկ, ինքնաառաջադրված Արթուր Մարտիրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է։ Անշարժ, շարժական, թանկարժեք գույք, արժեթուղթ կամ ներդրում  չի հայտարարագրել։ Եկամուտներ բաժնում միայն զինվորական կենսաթոշակն է՝ 1,836,000 դրամ, պատերազմի մասնակցի ստացած նպաստը 60,000դրամ։