Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ հավատում». վարչապետը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
http-gdb.rferl_.org-058EB8FF-7773-4EC7-9525-6F40A3D20E26_mw1024_n_s

Կառավարության նիստում այսօր, երբ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք դիտողություններ արեց: «Տալով արտոնություններ բիզնեսին՝ հետո այդ հարցը որեւիցե ձեւ մոնիթորինգ չի՞ արվելու: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձեւ արեք, թե ինչքան աշխատատեղ է ստեղծվում: Որքա՞ն ժամանակ է դիմել այդ արտոնությունների համար»,- նախարարից հետաքրքրվեց վարչապետը: «Մեկ շաբաթ»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը: «Չեմ հավատում»,- արձագանքեց Կարեն Կարապետյանն՝ ավելացնելով. «Բիզնեսին աջակցող նախախարություն եք, ու դուք տնտեսվարողի ձեռքը բռնած պետք է բոլոր գերատեսչություններով գնաք: Այդ ընկերությունը յոթ ամիս է՝ ձեզ հետ նամակագրություն է արել: Մենք պետք է ամեն ինչ կանոնակարգենք, բյուրոկրատիան վերացնենք. պետք է լինի ձեւակերպված խաղի կանոնները, մնացած դեպքերը կվերանայենք: Պետք է վերանայել, թե ինչքան հետաձգված փող է վերադարձվել , ինչքան աշխատատեղ է ստեղծվել»: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւս արձագանքեց՝ ասելով, որ խոսքն այստեղ կարող է գնալ միայն տեղեկատվության փոխանակման մասին, քանի որ համակարգում կա էլեկտրոնային բազա: Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց վարչապետին՝ հստակ դիրքորոշման համար՝ ավելացնելով. «Դա կնպաստի բյուրոկրատիան թեթեւացնելու, չպատճառաբանված միջամտությունը հանելու համար: Այս պահին այս արտոնությունների համակարգի հետ կապված մեկ օր անգամ որեւէ ներդրող չի սպասում մեր նախարարությունում, կարող եք հետաքրքրվել: Ես անպայման ձեր հանձնարարականը հաշվի առնելով, ավելի թեթեւացումներ կանեմ»: Կարեն Կարապետյանը, հաստատելով նախարարի նախագիծը, նրան կոչ արեց տեղեկացնել նաեւ, թե ինչքան ժամանակ է տեւում, որ բոլոր ատյաններով այդ արտոնությունները անցնեն: Իսկ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին վարչապետը նկատողություն արեց՝ կոչ անելով զեկույցները մաքսիմալ լակոնիկ ձեւակերպել: