Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանձնարարեց վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gov1

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ այսօր վարեց Կառավարության նիստը: Հենց սկզբում նա հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Հանձնարարում եմ ՊԵԿ-ին, որպեսզի բոլոր տնտեսվարող մարմինները կարգապահ, անվերապահորեն կատարեն հարկային պարտավորություններ: Հարկային տեսչական ստուգումները կատարվեն միայն ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ, ՓՄՁ-ներում  հնարավորինս զերծ մնան: Այս բոլոր աշխատանքները պետք է կատարվեն՝ առանց բիզնեսին խոչընդոտելու՝ որեւէ ստուգում չպետք է խանգարի բիզնեսի ամենօրյա աշխատանքին»: Վարչապետը հանձնարարեց նաեւ ՀԾԿՀ-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններին՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնել. «Մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ  միայն ի հաշիվ տնտեսվարողների»: