Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեկնածուները հայտարարագրել են իրենց գույքը

Քաղաքականություն
elections131

Հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները նոր համայնքի ղեկավար և ավագանի կընտրեն։ Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար Կապանում երեք թեկնածու է պայքարում։  Գործող համայնքապետ Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն, Արթուր Աթայանի թեկնածությունը առաջադրել է ՀՅԴ-ն, իսկ Արթուր Մարտիրոսյանը ինքնաառաջադրվել է, բայց ԲՀԿ անդամ է։ Սեպտեմբերի 12-ին լրացավ  թեկնածուների գույքի, եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը։ Բոլոր թեկնածուներն էլ հայտարարագրեցին իրենց գույքը։ Ավագանու 15 տեղի համար  31 թեկնածուներ են առաջադրվել՝ երեք կանայք են։ Մինչ այժմ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել ինքնաբացարկի դիմումներ։ Ինքնաբացարկ հայտնելու ժամկետը կլրանա սեպտեմբերի 22-ին։ Սեպտեմբերի 14-ից – 30-ը թեկնածուների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է։ Արդեն ձևավորվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովները։ Թվով 21 տեղամասերում կայացել են առաջին նիստերը։ Թիվ 38 ընտրատարածքային ընտրակական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը մեզ հեն ունեցած հեռախոսազրույցում նշեց հանձնաժողովների անդամներից ստացել են ինքնաբացարկի դիմումներ,հիմնականում ՕԵԿ-ի կողմից։ Կապանում նախնական տվյալներով  ընտրելու իրավունք ունի 30 հազար 500 քաղաքացի։