Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանի միլիոնատեր փեսայի ունեցվածքը. ՀԺ

Քաղաքականություն
karen

Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, որն էլ առաջիկայում կներկայացնի կառավարության իր կազմը, ապա՝ ծրագիրը: Կարեն Կարապետյանի բիզնեսների եւ ունեցվածքի մի մասի վերաբերյալ մամուլում արդեն հրապարակումներ եղել են: Armtimes.com-ը ներկայացնում է նրա փեսայի՝ աղջկա ամուսնու ունեցվածքը: Հիշեցնենք միայն, որ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Եվ այսպես, Հայկ Հարությունյանը 2014 թվականից ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանի կողմից նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի արխվիում առկա է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ապա դրան հաջորդող երկու տարիների նրա ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը: Հայկ Հարությունյանը նշանակվելու պահին ուներ 1 առանձնատուն, 1 հողամաս, Mercedes-Benz E 350 4 Matic տեսակի մարդատար տրանսպորտային միջոց: Փոխնախարար նշանակվելու ժամանակ նա ունեցել է երեք տարբեր ընկերություններում արժեթղթեր եւ այլ ներդրումներ, որոնք առանձի-առանձին կազմել են 33 հազար, 50 հազար եւ 100 հազար դրամ: Նույն ժամանակ նա 7.1 միլիոն դրամ, 3.5 միլիոն դրամ եւ 30 միլիոն դրամ փոխառություն է տվել(փոխառությունը կարող է լինել ավանդի տեսքով): 2014 թվականին նա հայտարարգրել է 19 միլիոն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, իսկ եկամուտը կազմել է ընդհանուր առմամբ 120 միլիոն դրամ, որը գոյացել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, փոխառություններից ստացած տոկոսներից եւ աշխատավարձից: Տարվա ընթացքում նա վաճառել է իր մեքենան 17 միլիոն դրամով եւ գնել է 472 հազար դրամ արժողությամբ մի հողամաս: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում