Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողները պարգևատրվեցին

Հասարակություն
marr

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է «Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառում, որը նվիրված է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին: Այստեղ քիչ առաջ պարգևատրվեցին հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գնդում Սասնա ծռերի կողմից պահվող բուժքույր Մալինա Մարգարյանն ու բժիշկ Սալվադոր Խեչոյանը։ Առաջինը ԱԺ-ից պարգևատրում ստացավ, երկրորդը՝ կառավարությունից՝ անձնուրաց աշխատանքի համար։