Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյանին տեսնեմ, չոքեմ դեմն, ասեմ՝ էրեխուս փրկեք» (տեսանյութ)

Հասարակություն
CUZg8x9_FEY

«Որդիս մահանում է»,-ահազանգել էր այս կինը: Ոչ մի հիվանդանոց չի ուզում կամ չի կարող օգնել նրան։ Այս կնոջ՝ Թագուհի Ենգիբարյանի  ծայրահեղ աղքատ ընտանիքում բոլորը միայնակ են՝ միայնակ տատ, միայնակ հայր եւ միակ որդի: Նույնիսկ ամբողջ տունն է այս միակ սենյակը: Իսկ ահա «Փարոսի» թոշակը կստանան վերջին անգամ. «Էս ամիս էլ կստանա, էլ չի ստանա»: Ամեն ինչ դեռ տարիներ առաջ է խառնվել Ենգիբարյանների ընտանիքում: Տիկին Թագուհու  փոքր որդին մահացել է նռնակի պայթյունից սեփական տան բակում: Մեծ որդու միակ երեխայի ծննդյան օրը վերջինիս մայրն անվերադարձ հեռանում է հենց ծննդաբերական հիվանդանոցից: Երեք տարի առաջ պարզվում է, որ Սուրենի երիկամները չեն աշխատում «Մենակ ես հասնեի Ֆրանսիա, ես բուժված էի: Սաղ էլ ասում են՝ հասնես ընտեղ, ուղղակի հանձնվես, իրանք սաղ կանեն»,- ասում է  Սուրեն Գասպարյանը։ Տիկին Թագուհին դիմել է բոլոր պետական եւ մասնավոր մարմիններին՝ վարչապետից մինչեւ հեռուստատեսային տարբեր շոուներ: Արձագանքել են «Կիսաբաց լուսամուտներից»՝ դեղորայքի կամ վիրահատության փոխարեն՝ հագուստ «Այ հենա իրա բերած քրջերը....Աղջիկ էրեխու կուրտկաներ՝ ցեպերը չկա։ Քրջուփալասին ես չէի, ինձ պետք էր իմ էրեխու առողջությունը»,-ասում է նա: Տիկին Թագուհին փորձել է հենց սեփական դղյակի մոտ բռնացնել Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Տեսնելը՝ տեսել է. «Դուրս էր գալիս, մեքենայով գնում էր, թղթերը առած սենց կանգնած, վիզս՝ ծուռ: Էրեկ գնացել եմ, հասել եմ Աբովյան, որ գոնե Ծառուկյանին տեսնեմ, չոքեմ դեմն, ասեմ՝ էրեխուս կյանքը փրկեք»: Հիվանդանոցներից հույսն ընդհանրապես է կտրել այս ընտանիքը: Օգնության բոլոր խնդրանքները մերժելու համար պետական բոլոր մարմիններից ուղարկել են բոլոր փաստաթղթերը ։ «Ոչ մի հիվանդանոց, ոչ մեկը ոչինչ չի անում, պետպատվերով ոչինչ չեն անում»,- ասում է  կինը։ Մինչդեռ տիկին Թագուհին հավաքարարի աշխատանքով ստանում է 50 հազար դրամ աշխատավարձ, իսկ Սուրենը հաշմանդամության 16 հազար դրամ թոշակ: Թոշակ հատկացնող կառույցներից մեկն այս տղային կոչ է արել աշխատել՝ երիտասարդ տղա ես՝ ասել է։ «Ասում եմ՝ այ տղա ջան, ինքը չի տենու՞մ, որ շլանգ կա վրեդ, դու չես կարում աշխատես, ինքը չի կարում ոտի վրա կանգնի: Ոչ մի նշանակություն չունի»,- շարունակում է  տիկին Թագուհին: Սուրենին ասել են, որ Ֆրանսիա հասնելու համար նրան 3200 եվրո է պետք: Իսկ վաճառելու բան չունեն: Նրանց միակ կապիտալը հրաշքի հույսն է: Իսկ այս Նոր Կտակարանը՝ տան միակ գիրքը: Մինչդեռ եկեղեցին միակ դուռն է, որ չեն ծեծել այս մարդիկ: