Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական պատգամավոր. «Սերժ Սարգսյանը սեփական տուն չունի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hamlet-harutyunyan

Ամռան ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը լսել է հայաստանցիների եւ ղարաբաղցիների կարծիքը Սերժ Սարգսյանի մասին. «Իրենք չեն ուզում Սերժ Սարգսյանը ընդունենք նախագահ լինի, բայց իրենք ընդունում են, որ Սերժ Սարգսյանը պատմական ֆիգուր է»: Պատմական այդ ֆիգուրից Համլետ Հարությունյանը չի կարող վկայակոչել գոնե մեկ ինտելեկտուալ միտք, որը կմնա պատմության մեջ, թեպետ նրան գիտի 30 տարի. «Եթե ես անգիր ասեմ, սխալ կլինի»: Սակայն այդ մարդուն Հանրապետական պատգամավորն ուզում է տեսնել իշխանության մեջ նաեւ խորհրդարանական կառավարման համակարգում. «Սերժ Սարգսյանը խնդիր չունի իշխանության մեջ մնալու համար»: Բոլորը դատապարտված են Սերժ Սարգսյանին ընդունել այնպես, ինչպես ինքը կա: Նա մի մարդ է, որը սեփական ոչինչ չունի. «Նա տուն չունի, որ գնայի ասեմ՝ արա, էս ինչ տուն է»: Նա, մի խոսքով, 25 տարի, ըստ Համլետ Հարությունյանի, իշխանությունից չի հեռանում հայրենիքին ծառայելու համար: Համաձայն է, սակայն, որ նրա օրոք Հայաստանից արտագաղթը մեծ չափերի է հասել. «Հիմի Ղարաբաղից էլ, մեր գյուղից մարդիկ են գնում»: Հանրապետական պատգամավորը երբեք չի համաձայնվի, որ 25 տարի իշխանության մեջ գտնվող Սերժ Սարգսյանին հեռացնեն զինված ապստամբության ճանապարհով: Ինքը բռնությամբ իշխանության գալուն դեմ է: Գուցե նաեւ ասեր, թե մարտի 1-ին ով բռնությամբ եկավ իշխանության. «Դուք տեսե՞լ եք մարտի 1-ը: -Հա: Կրակեցին ժողովրդի վրա: -Իսկ էդ ժողովուրդն ի՞նչ էր անում: -Ոչ մի բան: -Ոչ մի բան, էդ ժողովուրդը էդտեղ կանգնած հենց էնպես կրակեցի՞ն»: Ավելին՝ տեսանյութով