Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես ճիշտ կողմնորոշել երեխային. խորհուրդներ հոգեբանից

Հասարակություն
14247792_1156631271064416_2009212447_o-2

Երեխայի մասնագիտության ճիշտ կողմնորոշման համար կարեւոր է հասկանալ նրա անձնային հատկությունները եւ հետո միայն ուղղորդել դեպի այս կամ այն մասնագիտության ընտրությունը: Ասում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանն ու  միեւնույն ժամանակ խորհուրդ տալիս ծնողներին ուղղորդելը չխառնել ստիպելու հետ. «Պետք չէ երեխայի վրա փաթաթել սեփական չիրականացած երազանքները կամ սեփական մասնագիտությունը: Դժբախտություն է, երբ մարդ հետո է հասկանում, որ չունի սիրած մասնագիտություն»: Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին 15տարեկանից հետո հաճախ խոսել երեխաների հետ ապագա մասնագիտության մասին. «Պետք է տանել նրանց ու անձամբ ծանոթացնել այս կամ այն մասնագիտության առանձնահատկության հետ: Նա ինքը պետք է հասկանա, որ մասնագիտությունն է իրեն հատուկ»: Իսկ երբ երեխան այնուամենայնիվ ընտրում է մասնագիտություն, որը չի համապատասխանում նրա առանձնահատկություններին, հոգեբանը առաջարկում է ծնողներին երկու տարբերակ.  «Եթե երեխան նման որոշում է կայացրել, ապա նա թաքնված մոտիվացիա ունի: Պետք է օգնել բացահայտել այդ  մոտիվացիան, կամ ցույց տալ իր թույլ կողմը եւ բացատրել, որ նա չի կարողանա դա անել»: