Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով պարտվեց Չեխիային

Սպորտ
a1hajastan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարին պատրաստվելու համար այսօր ստուգողական խաղ անցկացրեց Չեխիայի ազգային թիմի հետ:   Հանդիպումը տեղի ունեցավ Մլադա Բոլեսլավ քաղաքի «Ադիդաս Արենա» մարզադաշտում եւ ավարտվեց չեխերի հաղթանակով: Առաջին խաղակեսում դաշտի տերերը երկու գոլ խփեցին, իսկ խաղավարտից չորս րոպե առաջ Յան Կոպիչը հեռահար հարվածով եռապատկեց հաշիվը՝ 3:0:   Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 4-ին: Այդ օրը մեր թիմը Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ: Այդ խաղով Հայաստանի հավաքականը կսկսի ֆուտբոլի 2018թ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը: