Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է դեսպանի հետ

Պաշտոնական
fbd08764e8fb78d74f59522499cef520

Օգոստոսի 31-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված վերջին զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակին, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունների պատմությանն ու հեռանկարներին առնչվող հարցերին: