Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիննախը 50 միլիոն դոլար է ուզում «ախրանիկների» գործուղումների համար.Առավոտ

Տնտեսություն
finnax

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության պահուստային ֆոնդից գումար է ուզում պետական պահպանության ծառայության զինծառայողների արտասահմանյան գործուղումների համար: Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում է ներառված կառավարության պահուստային ֆոնդից պետական պահպանության ծառայությանը 2016 թվականին հատկացնել 50 միլիոն դրամ հատկացնելու որոշման նախագիծը: Ընդ որում, ինչպես նախագծում է նշված, այս գումարի անհրաժեշտությունն առաջացել է արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ: Որոշման նախագծի հիմնավորման մեջ ներկայացված է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների քանակի ավելացմամբ: Ըստ հիմնավորման, քանի որ պետական բարձրաստիճան պաշտոնյանների արտասահմանյան գործողումների քանակն ավելացել է, իսկ նրանց ուղեկցում են պետական պահպանության ծառայության զինծառայողները, ուստի ֆինանսների նախարարը կառավարությունից գումար է ուզում պաշտոնյաններին ուղեկցող, այսպես ասած՝ «ախրաննիկների» համար: Նախագծում նաեւ նշված է, որ 2016 թ. պետական բյուջեով պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 75 միլիոն դրամ, մնացել է մոտ 13 միլիոնը, որից 8 միլիոնը ավիատոմսերի ձեռքբերման գումարն է: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am