Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալխաս Ամոյանը ուժերը կչափի ադրբեջանցի ըմբիշի հետ

Սպորտ
sport-amoyan

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանից մրցագորգ դուրս եկավ 3 մարզիկ: 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը եւ 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանը չնայած պարտություն կրեցին նախնական փուլում, սակայն հետո սփոփիչ մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացան: Այստեղ նրանք հաղթեցին իրենց մրցակիցներին եւ մտան եզրափակիչ: Այժմ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար մրցամարտում պետք է հանդիպի ադրբեջանցի Իսլանբեկ Դադովի հետ: Էդգար Խաչատրյանի մրցակիցը ռուսաստանցի Նիկոլայ Իսմաիլովն է: 55 կգ քաշային կարգում հանդես եկած Էդգար Թամազյանը քառորդ եզրափակիչ մրցամարտում պարտվեց ղրղըզ ըմբիշին եւ դուրս մնաց պայքարից: