Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը չի բացառում ընտրացուցակների հրապարակումը. Ազատություն (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-1

«Ընտրական օրենսգրքի շուրջ հնարավոր է նոր համաձայնագիր ստորագրվի, եթե իշխանությունը կատարի ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից վերջին 13 տարիներին ներկայացվող գլխավոր պահանջն ու պաշտոնապես հրապարակի ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները»:
Այսօր «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այսօր տարածած հայտարարության մեջ ՀԱԿ-ը մի քանի այլ պահանջներ էլ է ներկայացրել իշխանությանը՝ Պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն և պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում: Պետք է նաև երկարաձգվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները, խստացվի ընտրակեղծարարության համար պատասխանատվությունը, ընդ որում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Ընտրական տեղամասերում պետք է նախատեսվի նաև քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, ինչը պետք է ուղիղ հեռարձակվի հատուկ ստեղծված կայքի միջոցով, մասնավորապես, նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ եթե մերժվեն իրենց այս պահանջները, ապա հետևանքը կործանարար է լինելու իշխանության համար: «Եթե իշխանությունները հասկանում են, որ ընտրություններով հարցը լուծելու ճանապարհը փակելով՝ նրանք բերում են այն բանին, որ երկրում ավելի շատ տարածվում են խնդիրը ապստամբությունների, բախումների միջոցով լուծելու տրամադրություններ, ուրեմն, նրանք պետք է քայլ կատարեն: Ստեղծված իրավիճակում իշխանությունների կողմից ընտրություններին մասնակցածների ցուցակները չհրապարակելը կլինի երևի ամենաանհեռատես, ամենաապաշնորհ, ամենակործանարար սխալը»,- ասաց Զուրաբյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում