Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը բարձրացվել է հինգ անգամ

Սպորտ
sport-rashford

«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա ֆուտբոլիստ Մարկուս Ռաշֆորդը իր վաստակած առաջին գումարներն առայժմ ծախսում է հարազատների վրա: Ինչպես տեղեկացնում է «Սան» թերթը, նա Մանչեսթերի արվարձանում 800 հազար ֆունտ սթեռլինգով վարձակալել է առանձնատուն, որտեղ պետք է բնակվեն նրա մայրն ու երկու եղբայրները: Մարկուս Ռաշֆորդն անցած խաղաշրջանի կեսերին ոչ միայն տեղ գտավ «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում, այլեւ հրավիրվեց Անգլիայի հավաքական եւ մասնակցեց Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարին: Այս մրցաշրջանից անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը բարձրացրել է  հինգ անգամ եւ այն այժմ կազմում է շաբաթական 25 հազար ֆունտ սթեռլինգ: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այդ գումարից մոտ 17 հազարը ֆուտբոլիստը ծախսելու է իր հարազատների բարեկեցության համար: Թերթը նաեւ հայտնում է, որ  Մարկուս Ռաշֆորդը սկսել է սեփական առանձնատան շինարարությունը, որը արժե մոտ 1 մլն ֆունտ սթեռլինգ: