Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանը կկարողանա քայլել

Քաղաքականություն
ashot-Petrosyan

«Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունը հաջող է ընթացել։ «Ա1+»-ի հետ զրույցում Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ վիրահատությունը կատարվել է երեկ, իսկ այսօր արդեն իր պաշտպանյալը լավ է զգում։ Աշոտ Պետրոսյանը աջ ազդրի հրազենային վնասվածք էր ստացել եւ ոսկորի կոտրվածք ուներ։ «Վիրահատության ընթացքում ոտքը մետաղական կոնստրուկցիաներով հավաքել են, եւ մենք հույս ունենք, որ այս վիրահատության արդյունքում Պետրոսյանը կկարողանա քայլել»,-ասաց Պապիկյանը։ Պաշտպանը հույս հայտնեց, որ մի քանի օր  իր պաշտպանյալին կպահեն հիվանդանոցում, եւ փոքր-ինչ կազդուրվելուց հետո կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց։