Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի տարածքում

Հասարակություն
fire

Օգոստոսի 30-ին, ժամը 17.32-ին տեղեդկատվություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ի «Գյոլասոր» կոչվող հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա բուսածածկույթ: Օգնության է մեկնել 22 հրշեջ-փրկարար: Այրվել է մոտ 16 հա բուսածածկույթ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 30 հրշեջ-փրկարար և արգելոցի 40 աշխատակից: Կտրվի լրացուցիչ տեղեկտվություն: ԱԻՆ