Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլ. Նազարյան. ժողովուրդը հացի կարիք ունի, ոչ թե Սահմանադրության (տեսանյութ)

Քաղաքականություն
S7gxf1spzZM

Ռետրո

Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը «Ա1+»-ի «Հետ գրությանը» հյուրընկալվել է 6 անգամ: Առաջին անգամ թեման Սահմանադրական փոփոխություններն էին եւ երկքաղաքացիությունը։ Երկքաղաքացիությունը ոչ թե կարեւոր չի մեր հանրապետության համար, այլ վնասակար է մեր հանրապետության համար, ընդ որում վնասական է նաեւ Սփյուռքի համար։ Ավելի փայլուն միջոց Սփյուռքը ճեղքելու համար անհնար է մտածել: -Ինչու՞: -Որովհետեւ պետություններում՝ Ռուսաստանում երկքաղաքացիությունը թույլատրվում է, Միացյալ Նահանգներում չի թույլատրվում, եվրոպական պետություններում, Ֆրանսիայում չի թույլատրվում: Ի՞նչ կստացվի, կստացվի երկու սորտի սփյուռքահայ: Այդ օրերին ընդամենը 4 ամսվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն սկսել էր սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որտեղ ուզում էր քչացնել նախագահի պատասխանատվությունը Անկեղծ ասած, ժողովուրդը հացի կարիք ունի, ոչ թե Սահմանադրության, եկեք հացը չփոխենք Սահմանադրությամբ։ Սահմանադրության օգնությամբ չես կարող կյանքը բարելավել։ Սահմանադրությունը սիրում է կայունություն, ժողովրդի մի մասն էդ Սահմանադրությունից էլ խաբար չի: Էդ տրադիցիան Աստված չանի, որ մեր մոտ ձեւավորվի՝ որ յուրաքանչյուր նախագահ,-ես չեմ կարծում, որ կձեւավորվի,-գա ասի ես էլ իմ Սահմանադրությունն եմ բերում: 2-րդ անգամ հյուրընկալվելիս հիմնական թեման արդեն դատական բարեփոխումների իմիտացիան էր եւ պաշտոնատար անձանց սպանությունները դեռեւս հոկտեմբերի 27-ից առաջ։ Ըստ Վլադիմիր Նազարյանի՝ "Մի տեսակ տեռորային մղձավանջ է ստեղծվել": Մյուս թեման մահապատժի վերացումն էր՝ նախկին գլխավոր դատախազը դեմ էր դրան։ Դա ժողովրդի գործն է, եւ դա կարելի է վերացնել հանրաքվեով, ես գտնում եմ, որ մեր ազգի մտայնությունը կարելի է հանգեցնի ընտեղ, որ մահապատժի վերացումը կարող է տանել շատ մեծ վենդետայի, արյան վրեժխնդրության: 3-րդ հյուրընկալության ժամանակ իրավագիտության դոկտորն արդեն հուսահատ է՝ Հայաստանում իշխանությունը զանգվածաբար արհամարհում է օրենքը։ Հոգեբուժության մեջ կա մի սենց հուսահատ վիճակ՝ համոզվելով որ շիզոֆրենիան հնարավոր չէ բուժել, վերջապես հոգեբույժները որպեսզի դուրս գան էդ վիճակից, եկան էն եզրակացության, որ շիզոֆրենիան էլ մարդու բնական վիճակն է: Մեր ամենաբարձրաստիճան չինովնիկներն էնպես կարող են ցինիկ ձեւով խախտել օրենքը, որ ուղղակի կարող ես ապշել: Այդ իմաստով պարոն Նազարյանի թիրախում էր հայտնվել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Իրավագիտության դոկտորը սակայն անձի վրա կենտրոնացած չէր։ Մեկ էլ ասենք, զանգ են տալիս,-բավականին լուրջ պաշտոնատար անձինք,-ասում ա, դու Դավիթ Հարությունյանին չես սիրու՞մ: Ասում եմ՝ Դավիթ Հարությունյանը Սոֆի Լորե՞նն ա, թե Բրիջիդ Բարդոն, որ սիրեմ: Ի՞նչ սիրո մասին ա խոսքը, օրենքը չի կարելի խախտել։Հնարավոր չէ երբեւէ ժողովրդի մոտ ունեզրկությունը հաղթահարել, քանի ժողովրդի մոտ չի հաղթահարված իրավազրկությունը: 4-րդ անգամ պարոն Նազարյանն Ա1+ եկավ, երբ տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ը: Երկրում կրկին Օրենքները բանի տեղ դնող իշխանություն չկար, հետեւաբար նույնքան անկառավարելի էր կոռուպցիան։ Ինձ ասում են՝ ուզու՞մ եք կոռուպցիան... Ասում եմ՝ ամենալավ ճանապարհն ուզու՞մ եք կոռուպցիան վերացնել, էդ Ազգային անվտանգությանն ու ներքին գործերի նախարարությանը դուրս բերեք հլա մասնավոր բիզնեսից: 5-րդ անգամ հյուրընկալվելիս Վլադիմիր Նազարյանն արդեն խոսում է մի Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Ես տեղեկություններ ունեմ, որ Հայաստանը բավականին լայն նարկոտիկներ վերաուղարկող երկրներից մեկն է: Վերջին անգամ Վլադիմիր Նազարյանը հյուրընկալվեց 2001-ի գարնանը: Ուրվագծվում էր հեռուստաընկերությունների լիցենզավորումը։ Անհեթեթություն է մարմաջը լիցենզիա տալու, նորից լիցենզիա տալու էդ մարմաջը, որը բնորոշ է ոստիականական պետությանը: Ոնց որ ասենք լիցենզիայով հանրահավաք: Ոչ մի Սահմանադրության մեջ չես տեսնի, մեր Սահմանադրության մեջ էլ չես գրի, թե ժողովուրդը, քաղաքացիները իրավունք ունեն քաղաքապետարանից թույլտվություն ստանան հանրահավաքի: Հետագա ամբողջ Սահմանադրությունը գրվեց հենց այնպես, ինչի վրա ծիծաղում էր իրավագիտության դոկտորը: Նա սակայն այդ ամենը չտեսավ: Վլադիմիր Նազարյանը մահացավ 2002-ի հունիսին, պաշտոնական վարկածով՝ ինքնասպանությամբ: