Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաները դպրոց են գալիս հոգնած» (տեսանյութ)

Հասարակություն
tnoren

Մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցների տնօրեններին այսօր տարբեր ժամերի հրավիրել էին օգոստոսյան խորհրդակցության. մեկը՝ «Մոսկվայի տանը», մյուսը՝ նախարարությունում։ Օրվա երկրորդ կեսին ԿԳՆ-ում հրավիրված քննարկմանը շենքային պայմաններին է անդրադառնում Հ. 149 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը. «Ավագ դպրոցների շենքային պայմաններն այն չեն, ինչ-որ պիտի լինի։ Ճիշտ է՝ ունենք առարկայական կաբինետներ, բայց պատկերացրեք՝ կենսաբանության սենյակում ունենք 1 խոշորացույց»։ Նրա խոսքով՝ կրկնուսույցի մոտ պարապմունքը կատարվում է դեռահասի հանգստի հաշվին. «Երեխաները դպրոց են գալիս հոգնած. զգում ենք, որ չի քնել։ Այս հարցն էլ պետք է վերանայվի»։ Մանրամասները՝ տեսանյութում