Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանին գրավի դիմաց ազատ չարձակեցին (տեսանյութ)

Հասարակություն
xandoyan

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, կշարունակի մնալ անազատության մեջ: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Շաբլոնային, հերթական քաղաքական որոշումն է: Որեւէ դատավոր Հայաստանում չի գտնվի, որն օրինական որոշում կկայացնի, պատանդի վիճակում են նրանք գտնվում,-ասաց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Դատարանի հիմնավորումը, թե ազատ արձակվելու դեպքում Արարատ Խանդոյանը կարող է փախուստի դիմել, փաստաբանը աբսուրդ է համարում: «Մենք այնպիսի փաստարկներ ներկայացրեցինք, այնպիսի մարտական ուղի, որ Հայաստանում որեւէ պաշտոնատար մարդ նման մարտական ուղի չունի, ու նման ազգի հերոսին նրանք մատնաշում են, որ փախուստի կդիմի, դա աբսուրդ է»: Արա Ղարագյոզյանը նշեց, թե բողոքարկելու են վճիռը վերաքննիչ դատարանում, եւ եթե այստեղ էլ որեւէ դրական արդյունք չունենան, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Արարատ Խանդոյանի ընտանիքի անդամները թեեւ հույս չունեին, որ նրան ազատ կարձակեն, այնուամենայնիվ, Ծաղկահովիտից Երեւան էին եկել գոնե հեռվից նրան սատարելու համար: Այստեղ էին նաեւ Արայիկ Խանդոյանի դուստրն ու թոռնիկը՝ յոթ ամսական Էլիզան: Խանդոյանները չցանկացան խոսել տեսախցիկների առջեւ՝ անիմաստ համարելով մեկնաբանել դատարանի ոորոշումը, իսկ Արարատ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, իմանալով դատարանի որոշման մասին, չկարողացավ զսպել արցունքները: Հիշեցնենք, որ ազատամարտիկ Արարատ Խանդոյանը կալանավորվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով: