Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդների անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
bgshkakan-gaxtniq

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ ծրագրերի տնօրեն Վիոլետա Զոփունյանի կարծիքով՝ բժշկական օգնություն ստանալիս քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության ապահովումը թեեւ օրենսդրորեն կարգավորված է,  նախատեսված է անգամ քրեական պատասխանատվություն, սակայն գործնականում այս իրավունքը շատ հաճախ խախտվում է։ Արդյունավետ չեն ընթացակարգերը, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին պաշտպանել իրենց իրավունքները։ Հասարակական կազմակերպության հետազոտությունների արդյունքում պարզվել է նաեւ,  որ հաճախ օրինակ՝ քաղցկեղով հիվանդը տեղյակ չէ իր հիվանդությունից, այն դեպքում, երբ իր շրջապատում գրեթե բոլորը տեղյակ են,  թե ինչ հիվանդությունից է նա բուժվում։ «Նույնիսկ իրավական տեսանկյունից սա շատ մեծ խնդիր է առաջացնում, քանի որ հաշվի առնելով տվյալ հիվանդության հետեւանքները եւ հատկապես վերջնական փուլում պացիենտի վիճակը, հարկ է առաջանում լուծել որոշ իրավաբանական խնդիրներ՝ կապված սեփականության հետ եւ առհասարակ մարդը իրավունք ունի որոշելու կյանքի վերջին էտապը անցկացնել իր ձեւով»,-ասաց նա։