Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ից Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվեց. Առավոտ

Քաղաքականություն
aram1

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվեց: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նրա խոսքերով՝ սա Արամի վիրահատության վերջնական փուլն էր, բժիշկները հիվանդի վիճակը բավարար են գնահատում, կատարվել է հատուկ մետաղական հարթակով ոսկրերի ֆիքսում: Մանուկյանի տեղեկացմամբ՝ Արամը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի մենք հետեւենք կամ նվազեցնենք բարդությունները, որոնք կարող են ցանկացած վիրահատությունից հետո տեղի ունենալ: Հետագայում Արամի ոտքի հետ կապված խնդիրների մասին Մանուկյանն ասաց. «Ըստ մեր փորձի՝ այս տեսակի վիրահատությունից հետո հաշմանդամություն չի նկատվում եւ Մանուկյան Արամի մոտ մենք դա չենք սպասում, որովհետեւ վիրահատությունը, ինչպես մենք ծրագրել էինք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղային հարթակը ճիշտ տեղադրվել է եւ դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդությունները եւ հետագա խնդիրները՝ հիվանդի առողջության հետ կապված»: «Սասնա ծռերի» մյուս անդամ՝ Աշոտ Պետրոսյանի վիրահատությունն էլ, ըստ Մանուկյանի, 1-1,5 ժամից կկատարեն: Ավելին՝ այստեղ