Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Պաշտոնական
03.09.131

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կարապետյանին և Ֆիլիպ Սահակյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մելքոնյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկա­նութ­յան հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Սահակյանը2015թ. փետրվարի 21-ին քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացելԵրևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/10 հասցեում գտնվող «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանությունկատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով  պաշտոնեականդիրքն օգ­տագործելով ծա­ռա­յութ­յան շահերին հակառակ,  ահազանգողիհայտնած տեղեկությունների  փոխարեն, արձանագրել է իրականությանըչհամապատասխանող  տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանությանդեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում: Այնուհետև քաղաքացի Հասմիկ Օ.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Կարապետյանը մեկնելով դեպքի վայր, գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ից և վերջինիս դուստր Հասմիկ Օ.-ից տեղեկացել է, որ  2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-իսահմաններում, գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տևական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտելակումբի մշտական հաճախորդ Սարգիս Գ.-ի և նրա հետ եղած 2 անձանցհետ, ինչը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով, այն է՝ ծեծկռտուքիընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը,վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդ Սարգիս Գ.-ի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները: Անձամբ ականատես լինելով հանցագործության հետքերին՝ դեպքի վայրում թափված կոտրված շշերին ու վնասված ավտոմեքենաներին, Ա. Կարապետյանըմիջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ և բավարարվելով Հասմիկ Օ.-ի, Անուշ Ս.-ի ու Կարինա Հ.-ի մասնակցությամբդեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրություն կազմելով, այնքրեադատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանցվերջիններիս ծանոթացնելու, ներկայացրել է նրանց ստորագրմանն ուհեռացել: Նույն օրը պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրիզննության արձանագրությունը Ա. Կարապետյանը փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ,  որում նշել է այն կազմելու տեղի և ժամի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և չի ներառել վիճաբանության ու կռվի ընթացքում դիտավորությամբ ուրիշի գույքըոչնչացնելու և վնասելու մասին վկայող՝ գիշերային ակումբի բակումթափված կոտրված գարեջրի շշերի և Սարգիս Գ.-ի ավտոմեքենանվնասված լինելու մասին տեղեկությունները, այդ կապակցությամբմասնակիցների հայտարարությունները՝ արձանագրելով միայն Հասմիկ Օ.-իավտոմեքենայի վնասվածքները: Հիշյալ օրը Ա. Կարապետյանը կազմել է նաև հիշյալ գիշերային ակումբի մատուցողուհի Անուշ Ս.-ից բացատրությունվերցնելու մասին արձանագրություն, որում մտցրել է մտացածին՝ խուլիգանության հանգամանքները բացառող կեղծ տեղեկություններ,դրանում չի ներառել վերջինիս կողմից դեպքին մասնակից Սարգիս Գ.-ին ճանաչելու հանգամանքը, ապա նշված՝ բացատրություն վերցնելու մասին՝կեղծ տեղեկություններ բովանդակող արձանագրությունը, առանց Անուշ Ս.-ին ծանոթացնելու, ստորագրման է ներկայացրել նրան, իսկ դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությունը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնիհետաքննության բաժանմունքի նախկին ծառայող Վ. Մելքոնյանի օժանդակությամբ, առանց Հասմիկ Օ.-ին, Անուշ Ս.-ին և Կարինա Հ.-ինծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը: Շարունակելով իրականացնել հանցավոր մտադրությունը՝ Ա.Կարապետյանը դեպքի հաջորդ օրը՝ 2015թ. փետրվարի 21-ի՝ լույս 22-իգիշերը, նույն բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին աշխատակից Վ. Մելքոնյանի հետ հիշյալ գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-իաշխատասենյակում դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանքամրագրելու, ձեռք բերելու և նյութերին կցելու ուղղությամբ, որի արդյունքում դրանք ինքնաբերաբար ջնջվել են, ինչի վերաբերյալ հետագայում կազմել էարձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը պահպանվածչլինելու մասին: Նույն նպատակով` Ա. Կարապետյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է ակումբի տնօրեն Հասմիկ Օ.-ին իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն այն մասին, թե, իբրվիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում գիշերային ակումբիաշխատանքը չի խանգարվել, իսկ դեպքի տեսագրությունները դիտելուց համոզվել է, որ Կարեն Ք.-ի հարվածներն անզգուշաբար են դիպել իրավտոմեքենային և վնասել այն: Բացի այդ, Ա. Կարապետյանը, անձնական այլ դրդումներով՝ քննչական գործողությունները ժամանակին և համաչափ կատարելու պատրանք ստեղծելու մղումներով, հիշյալ նյութերի նախապատրաստման ընթացքումպաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Հասմիկ Օ.-ից, Լիդա Օ.-ից,Գերասիմ Ա.-ից, Կարեն Ք.-ից և Սարգիս Գ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություններում միասնական դիտավորությամբ ակնհայտկեղծ տեղեկություններ է մտցրել դատավարական գործողությունների կատարման օրվա և ժամի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հիշյալ ծառայողների դիտավորյալգործողությունների արդյունքում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը`թաքցվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքը ևհաղորդման քննարկման արդյունքում նախապատրաստվել են ոչ այլ կերպ,քան տուժողի բողոքի հիման վրա հարուցման ենթակա՝ ծեծի և ուրիշի գույքնանզգուշությամբ վնասելու վերաբերյալ նյութեր, որոնցով Էրեբունի ևՆուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հանցակազմիբացակայության հիմքերով մերժվել է քրեական գործ հարուցելը: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Սահակյանին և Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործինախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այնհաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՔԾ