Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրախանութում ավելի շատ ընթերցում են, քան գիրքը գնում» (տեսանյութ)

Հասարակություն
6IqwZvvS7KY

Մայրաքաղաքի գրախանութներում այսօր կարելի է տեսնել տարբեր տարիքի և նախասիրությունների հաճախորդների, սակայն աշխատակիցների խոսքով՝ նրանց մեծ մասը գալիս է ոչ գիրք գնելու նպատակով: «Ավելի շատ այցելուները ընթերցում, ծանոթանում են գրքերի հետ, քան իրականում գնում են, և սա ունի իր օբյեկտիվ պատճառները»,- մեզ հետ զրույցում նշեց «Նոյան Տապան» գրատան աշխատակիցը: Այս հանգամանքը, սակայն, գրավաճառները չեն կապում վերջին շրջանում մոդայիկ դարձած էլեկտրոնային գրականության շտեմարանների ստեղծման հետ: Նրանց հավաստմամբ` ընթերցասերների մեծ մասը շատ դեպքերում թղթե գիրքը գերադասում է էլեկտրոնայինից: Բայց Երեւանում նախընտրած ստեղծագործությունը գտնելու համար գրախանութներն ու էլեկտրոնային գրքերը միակ տարբերակները չեն: Արամի 80 հասցեում տեղադրված գունավոր տնակը դարձել է ընթերցասերների սիրելի վայրերից մեկը: Փոքրիկ գրադարանում մի գիրք դնելով` փոխարենը կարող ես վերցնել մեկ ուրիշը: Մանրամասները՝ տեսանյութում