Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում 40 կմ/ժամ՝ 60-ի փոխարեն (տեսանյութ)

Հասարակություն
vostikanutyun

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով վթարների եւ զոհերի թիվն առաջին անգամ հանրապետությունում նվազման միտում է ունեցել:   Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տարեցտարի աճող տենդենցի պայմաններում, այս տարի պատկերը փոխվել է: Տարեսկզբից մինչ օրս ՀՀ-ում արձանագրվել է 1972 ՃՏՊ, զոհերի թիվը 150-ն է, իսկ վիրավորվել է 2794 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պատահարների քանակը նվազել է 174-ով, զոհերի թիվը 53-ով է կրճատվել, իսկ վիրավորների թիվը՝ 253-ով: Առաջին անգամ աճի տենդենցը կանգնել է, արդյունքում 80 մարդու կյանք է փրկվել։ Նորիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝  նվազել են նաեւ մանկահասակ երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները։  Պատկերը պահպանելու համար նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարվել է անվտանգ երթեւեկության միամսյակ։ Սեպտեմբերի 1-ից սկսած՝ ավտոճանապարհների հարեւանությամբ գտնվող դպրոցների մոտ ոստիկանական կարգախմբերը պարեկություն կիրականացնեն։ Այսօրվանից  Երևանի դպրոցների մոտակայքում տեղադրված 40 կմ/ժամ արագությունը սահմանափակող նշանները սկսելու են նորից գործել։ Արագաչափ սարքերն աշխատելու են 40 կմ/ժամ ռեժիմով՝ մինչ օրս գործող 60 կմ/ժամ արագության փոխարեն։