Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 7 պատահար. 1 մարդ զոհվել է

Հասարակություն
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է խարդախության՝ 5, յուրացման՝ 3, գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն