Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահաբեկչություն՝ Բիշկեքում, Չինաստանի դեսպանատան մոտ

Քաղաքականություն
bishkek

Բիշկեքում անհայտ անձը մեքենայով հարվածել է Չինաստանի դեսպանատան դարպասներին, ինչից հետո պայթեցրել ինքն իրեն. հաղորդում է BBC Russia-ն՝ վկայակոչելով Ղրղզստանի վարչապետ Ժենիշ Ռազակովին: Նրա հաղորդմամբ՝ ահաբեկչության արդյունքում տուժել է երեք մարդ, որոնք բեկորային վնասվածքներով հոսպիտալացվել են: Պայթյունի հետեւանքով վնասվել են հարակից շենքերի եւ տների պատուհանները, խանութների ցուցափեղկերը: Ղրղզստանի իրավապահները դեռ չեն պարզել մահապարտի ինքնությունը: