Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի նամակը՝ Ժիրայր Սեֆիլյանին. եկել է ժամանակը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
andrias

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ Հարգելի Ժիրայր Սեֆիլյան Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ.

  1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու եւ քաղաքացիներին ձերբակալելու փաստին,
  2. աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում,
  3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:
Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության Կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից:   Անդրիաս Ղուկասյան «Նուբարաշեն» ՔԿՀ 29.08.2016թ.