Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղևորատար ավտոբուսը բախվել է «Mercedes»-ին

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Օգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին տեղեկություն է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ իրար են բախվել «FAV» մակնիշի 3172L պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը և «Mercedes Benz C» մակնիշի 35 AQ 967 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոբուսի ուղևորուհի՝ 1963 թ. ծնված Մ. Ո.-ը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: ԱԻՆ