Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն Այցելել է Մարտունու շրջան

Պաշտոնական
bako-9

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ ու Ճարտար քաղաք եւ մասնակցել այդ բնակավայրերում Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացման հանդիսավոր արարողություններին: Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս կարեւոր ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունն այսուհետ էլ լինելու է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ