Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը պատրաստվում է սեպտեմբերի 1-ին (տեսանյութ)

Պաշտոնական
001-0109Untitled-1

Ավարտվում է ամառային արձակուրդների շրջանը: Եվս մի քանի օր` և դպրոցներում կհնչի առաջին զանգը: Այդ օրվան սպասում ու պատրաստվում են շատերը, նաև ոստիկանությունը: Ավանդաբար ամեն տարի, մինչև սեպտեմբերի մեկը, ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում է նոր ուսումնական տարվա մեկնարկին, կազմակերպում և անցկացնում է ուժեղացված ծառայություն: Դպրոցի մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից զատ, անչափ կարևոր են ճանապարհային երթևեկության այն տարբերանշաններն ու գծանշանները, որոնք ուղղորդում են հետիոտնին ու վարորդներին` ինչպես հատել փողոցը, որտեղ նվազեցնել արագությունը: Այդ իսկ պատճառով ոստիկանությունն ուսումնասիրում է ճանապարհափողոցային ցանցի երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների հագեցվածությունը, տեղադրում ճանապարհային նշաններ, թարմացնում և գծանշում նոր հետիոտնային անցատեղեր` հատկապես դպրոցների մոտակայքում: Ոստիկանության հետ համագործակցության և տարվող աշխատանքների մասին խոսեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Ոստիկանների բարձրակարգ ծառայությունից գոհ էին նաև դպրոցի ուսուցիչները: Սեպտեմբերի 1-ից դպրոցների մոտ ծառայություն են իրականացնելու ոստիկանական կարգախմբեր: Վարորդներին կոչ ենք անում հատկապես դպրոցամերձ փողոցներում, խուսափել ավելորդ շտապողականությունից, լինել առավել ուշադիր և զգոն: