Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր բոլորի խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի սիրիահայերը հայրենիքում հաստատվեն

Պաշտոնական
IMG_0393

Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի  դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակից Սուսաննա Գասպարյանը: 2015 թվականին կատարված աշխատանքների և 2016 թվականին նախատեսվող ծրագրերի մասին զեկույց ներկայացրին «Օքսֆամ Հայաստան» ընկերության ծրագրերի պատասխանատու Մարգարիտա Հակոբջանյանը, «Սեյվ դը Չիլդրեն» ընկերության ծրագրերի համակարգող Սիրանուշ Վարդանյանը և «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան: Առաջարկվեց ստեղծել սոցծառայողի ինստիտուտ, որը սիրիահայերի հետ աշխատող բանիմաց և պատրաստակամ կադրեր կպատրաստի: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  Երևանի քաղաքապետարանի, «Օքսֆամ Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» ընկերությունների,  «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի համակարգված, բարեխիղճ աշխատանքը: Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ նախարարը նշեց, որ եկեղեցու և հասարակական կառույցների միջոցով առայժմ հաջողվում է լուծել կրթական հարցերը: «Հալեպում գործում է վեց վարժարան, մոտ 200 դպրոցահասակ երեխա կա: Հայերը տեղաշարժվում են դեպի Լաթաքիա, Քեսաբ: Պետք է մեր օգնությունը այնպես կազմակերպենք, որ եթե մեր հայրենակիցները որոշեն Հայաստան տեղափոխվել, կարողանանք լուծել նրանց կեցության, աշխատանքի, ուսման, սոցիալական հարցերը: Իմ խնդրանքն է գերատեսչությունների, կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներին՝ սրտացավորեն վերաբերվել ու սպառիչ, ուղղորդող պատասխաններ տալ սիրիահայերի դիմումներին, նամակներին, խնդրանքներին: Մեր բոլորի խնդիրն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք Հայրենիքում հաստատվեն, արագ ինտեգրվեն: Ու նաև վստահ եմ, որ եթե յուրաքանչյուր խոշոր կառույց կարողանա մեկ սոցիալական տուն կառուցել սիրիահայերի համար, շատ մեծ օգուտ կլինի: Պետք է շարունակենք միասին աշխատել: Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար», - հավելեց Սփյուռքի նախարարը: