Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կմրցեն 10 կուսակցություն և 1 դաշինք (տեսանյութ)

Մարզեր
gyumri2

Թիվ 34 ԸԸՀ-ում Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների գործընթացն ավարտված է: Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին կմասնակցի 10 կուսակցություն և 1 դաշինք: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի բոլոր փաստաթղթերը: Մինչև սեպտեմբերի 2-ը կավարտվի գրանցումը, որից հետո` մինչև սեպտեմբերի 7-ը, կուսակցությունները կներկայացնեն կուսակցության և թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից: Ցայգ հ/ը