Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը կմնա անազատության մեջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Jiro

Վերաքննիչ  քրեական դատարանը քիչ առաջ որոշեց անփոփոխ թողնել «100-ամյակն առանց ռեժիմի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը: Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 20-ից կալանավորված է: Նա մեղադրվում է  մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Դատարանն այսօր անփոփոխ թողեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը՝ երկամսյա կալանքը: