Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հայկական ֆիլմերից մեկը կներկայացվի «Օսկար»-ի

Քաղաքականություն
oscar

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխությանը կառաջադրվի հայկական ֆիլմ:  Եկող ամիս Հայաստանի ազգային կինոակադեմիան կըտնրի առաջադրված երեք ֆիլմերից մեկը: Դրանք են՝ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով»-ը և Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ»-ը: «Վերջին բնակիչը» Ջիվան Ավետիսյանի` Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջին ֆիլմը՝ «Թևանիկ»-ն էր, որը նվաճել է բազմաթիվ միջազգային մրցանակներ` Չինաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Այս տարի Ֆիլմը առաջադրվել է Գլենդելի Միջազգային և World Cinema Berlin-ի կինոարտադրողների միջազգային կինոփառատոններում: «Թևանիկ»-ը ցուցադրվել է նաև Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Ծագումով Արցախցի Ջիվան Ավետիսյանը մեծացել է՝ ականատես լինելով իր ընտանիքի և համագյուղացիների դիմակայած դժվարություններին: Վերջին տասը տարիների ընթացքում Ջիվանը նկարահանել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր` Արցախի մասին, նպատակ ունենալով` ճանաչելի դարձնել Արցախը և նրա հիմնախնդիրները` ողջ աշխարհում: Ջիվանի ֆիլմերը դարձան ավելի արդիական ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ընդգծելով խաղաղության գաղափարը, որը ամենակարևորն էր ողջ հայության համար: «Վերջին բնակիչը» իր մեջ հզոր հաղորդագրություն է պարունակում ազգային պատկանելիության և այն մասին, որ անգամ պատերազմը չի կարող վերջ դնել նվիրական արժեքներին: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են անկախության սերնդի տաղանդավոր երիտասարդներ, որոնք ևս մեկ անգամ ընդգծում են խաղաղության համազգային և համամարդկային արժեքը: «28:94. տեղական ժամանակով» ֆիլմը Գերմանիայի և Հոլանդիայի հետ համատեղ արտադրություն է: Այն պատմում է մի կնոջ ու տղամարդու մասին, որոնք էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ իրավիճակում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևակայության և երազների մասին  ֆիլմ է. երբ ապրելու պայմաններն անմարդկային են լինում, դժվար է մարդկային դեմքը պահպանել, սակայն հերոսներին հաջողվել է մութ ու ցուրտ տարիներին չկորցնել իրենց դեմքը: «Երկրաշարժ» ֆիլմը պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին: Այն հայ-ռուսական համատեղ արտադրություն է: Բնական աղետների ֆոնի վրա Անդրեասյանի ֆիլմում նկարագրվում է 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը, որը փրկարար ջոկատում է հայտնվում մի մարդու հետ, ում մեղքով տարներ առաջ զոհվել են նրա ծնողները: Ֆիլմի նկարահանումներն անցկացվում են մոսկովյան լքված գործարանի տարածքում, որտեղ 3000 մետր քառակուսի տարածքում կառուցված են ավերված Լենինականի դեկորները։