Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վահան Հովհաննիսյանը դատավճռով մեղավոր է». Հենրիկ Խաչատրյան. ռետրո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
PcMDnzceGJ4

1998-ի իշխանափոխությունից առաջ գլխավոր դատախազ դարձած Հենրիկ Խաչատրյանը իշխանափոխությունից երեք ամիս հետո առաջինն է, որ հայտարարում է՝ իշխանություն չի փոխվել։ Հանրապետության նոր նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, որի իշխանության գալու պահից քրեական հետապնդման տակ ընկավ Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը: 1998-ի գարնանը սա դեռեւս շշուկ է եւ հայտնի է միայն, որ մոտ 30 սպանության գործով մեղադրվում է Վանո Սիրադեղյանի ենթականերից մեկը։ Ընդամենը երեք ամիս առաջ բանտից ազատ արձակվեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանն ու այլ դաշնակցականներ: Եվ այդպես էլ պարզ չդարձավ՝ մեղավո՞ր էին նրանք այն հանցանքներում, որոնցում մեղադրվում էին։ Հենրիկ Խաչատրյանը հիշեցնում է, որ նրանք ազատ են արձակվել Քրեական օրենսգրքի 46 հոդվածով, այսինքն, իրադրության փոփոխության պատճառով։ Գուցե «Դրո»-ի գործով սպանության համար դատապարտված Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը նո՞ւյնպես ազատ արձակվեին իրադրության փոփոխությամբ։ «Հետ գրությանը» հյուրընկալելուց հետո Հենրիկ Խաչատրյանին մնում էր ապրելու եւս երեք ամիս: Նա սպանվեց 1998-ի օգոստոսի 6-ին: