Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանից ազատ արձակված ՌԴ քաղաքացուն խորոված են տարել. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Sergey-Mironov-2

Ուրբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը գոհ է Հայաստանում իր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից: Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատախազի ներկայացրած միջնորդության մերժումից հետո նա փաթաթվեց կնոջն ու ասաց, որ իր նկատմամբ դատարանի ընդունած որոշումը հայ-ռուսական բարեկամության արդյունք է: Յուլիա Միրոնովան պատմեց, որ իրեն նույնիսկ թույլ են տվել հայկական խոհանոցից խորոված տանել ամուսնուն: Միրոնովն այսօր ազատ արձակվեց՝ ստորագրությամբ չհեռանալու պայմանով: Միրոնովի նկատմամբ այս պահին չկա առաջադրված մեղադրանք, բայց նա չի կարող հեռանալ Հայաստանից: Ամբողջական հոդվածը՝ այստեղ