Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց ԸՕ փոփոխությունների նախագիծը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cbdcfcbe674a45d4c9b5ad429f6a93a6

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Պատճառն այն է, որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ 16 մլն դոլարի չափով, չեն ապահովվել։ Հիշեցնենք, կառավարությունը հավանության արժանացրեց ԸՕ փոփոխության նախագիծը հենց այդ պայմանով, իսկ վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն էր։ Եվ քանի որ այն չկատարվեց, օրենքը չեղյալ ճանաչվեց: Այսօրվա ԿԸՀ արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն իրավիճակի մասին ասել է, որ Կառավարությունը մի շարք անհրաժեշտ գործողություններ է նախաձեռնել ընտրական գործընթացի ապահովման համար՝ օրենքում սահմանված պայմանները ապահովելու համար, սակայն բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք, ինչը տվյալ դեպքում բացառում է օրենքով սահմանված ժամկետում նշված գործընթացների մեկնարկը սեպտեմբերի 1-ին: Դավիթ Հարությունյանը դեռևս հունիսին հայտարարել էր, որ փոփոխությունները օրենքի ուժ կստանան, եթե կառավարությունը մինչև սեպտեմբերի 1-ը ունենա անհրաժեշտ գումարը. «Եթե հաջողվի հայթայթել այլ միջոցներ՝ ոչ-բյուջետային, ապա մենք կգնանք առաջ: Եթե չհաջողվի, ապա այս օրենքը չի գործի»: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը դեմ էր Ընտրական օրենսգրքին, սակայն Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք քվեարկվեցին առանձին օրենքի տեսքով, կողմ էր քվեարկել:   Իսկ  հիմա այդ փոփոխությունները չեղյալ են համարվել։