Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանը կաղտոտվի, Ջերմուկի հանքային ջրերը կանհետանան. Էկոլուր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Jermukmap

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արդյունքում Սևանա լիճը կաղտոտվի քիմիական միացություններով, իսկ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կանհետանան հանքավայրի պայթյունների հետևանքով: Նման ահազանգ հնչեցրեցին իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագծին գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը պատրաստվում է շահագործել Բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված «Lydian International» ընկերությունը՝ ի դեմս «Lydian Armenia» (նախկինում Գեոթիմ) դուստր ձեռնարկության: Հանքավայրի շինարարության մեկնարկը տրվեց ս.թ. օգոստոսի 19-ին: Առողջարանային Ջերմուկ քաղաքը ճանաչվեց որպես Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնք միայն 2016 թվականին: Մինչ այդ՝ մի քանի տարի շարունակ, բոլոր պահանջները՝ Ջերմուկը որպես ազդակիր համայնք ճանաչելու, մերժվում էին: ՀՀ կառավարության 2008 թվականի որոշմամբ՝ Ջերմուկ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն: Կառավարության այս որոշումն ու հանքավայրի գործարկումը, ըստ իրավաբան Նազելի Վարդանյանի, հակասում են իրար, քանի որ չի կարող մի կողմից լինել զբոսաշրջային կենտրոն, իսկ մյուս կողմից հանքավայր՝ ընդամենը 7-10 կմ հեռավորության վրա: Ավելին՝ այստեղ