Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվում են ջրահեղձության դեպքի մանրամասները. «Ցայգ» (տեսանյութ)

Հասարակություն
tsayg

Օգոստոսի 28-ին ժամը 03:50 րոպեի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ նախնական տեղեկությունների, նույն օրը ժամը 2-ի սահմաններում Շիրակավան գյուղի բնակիչներ 1956 թ.-ին ծնված Անուշավան Թադևոսյանն ու 1969 թ-ին ծնված Արամ Բալոյանը եկել են ջրամբար ձուկ որսալու նպատակով: Համագյուղացիների համար անհասկանալի պատճառներով «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու ընկղմվել ջրամբարը: Արդյունքում վարորդ Անուշավան Թադևոսյանը ջրահեղձ է եղել ու մահացել: Իսկ ուղևոր Արամ Բալոյանին, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: «Ցայգ» ՀԸ տեսանյութը